Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը՝ Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։ ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։ Տեսչական մարմնի աշխատակիցները սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը դիտարկել են նշված քաղաքներում գործող դեղատներում, գրասենյակներում, վարսավիրանոցներում, առևտրի կենտրոններում և ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում։ Արձանագրված խախտումների համար Տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ խորհրդատվություն են [...]
Մանրամասն ➜ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։ Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։ ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են նաև իրազեկման աշխատանքները՝ իրազեկման թերթիկներ փակցնելով դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահ կազմի հետ, օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։ Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։
Մանրամասն ➜