
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների շարունակվող ստուգայցերը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում դեռևս արձանագրում են Covid-անվտանգության նորմերի որոշ խախտումներ։ Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ՝ տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։ Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել են Covid-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
Մանրամասն ➜
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հանրակրթական դպրոցներ, դեղատներ, վարսավիրանոցներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ և գրասենյակային փակ տարածքներ. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական ստուգայցն իրականացվել է նշված կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատակիցների արձանագրած խախտումները վերաբերել են ախտահանման գրանցամատյանների վարման կարգին, սահմանված ձևաչափը չկիրառելուն։ Հաստատված նորմերին չի համապատասխանել նաև ախտահանող նյութերի մակնշումը: Արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր: ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումներն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են երեկ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։ Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները. Մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը, Առանձնացնել հում սնունդը եփածից, Լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ [...]
Մանրամասն ➜