ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով դիտարկել են Արարատի մարզի մի շարք դպրոցներ, առևտրի կետեր և սպասարկման գրասենյակներ: Որոշ դպրոցներում խախտումներ են արձանագրվել ախտահանման ռեժիմի և գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են իրազեկման թերթիկները: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները առկա թերություններն ու խախտումները վերացնելու հանձնարարական են տվել ։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
Մանրամասն ➜Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է` ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Ստորև՝ Բագրատաշենի ՍԲՀԿ աշխատանքը
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն։
Մանրամասն ➜