azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինն իրազեկում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

06.02.2025

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։ Մասնավորապես՝ Ուժեղացնել հակահամաճարակային ռեժիմը (ջերմային ռեժիմի պահպանում, ընթացիկ ախտահանում, դիմակների օգտագործում), Բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ օգտագործել միանվագ դիմակներ` փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, Ախտահանել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդի շրջապատի առարկաները և միջավայրը, իսկ հիվանդասենյակները, միջանցքները, ընդհանուր [...]

Մանրամասն ➜


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

06.02.2025

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024   թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի  N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութ յուններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2024 թ-ին ստացված զանգերի թիվ` 7824

05.02.2025

Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ 2024 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7824 զանգ և 118 Ֆեյսբուքյան հարցում, 2572 զանգով ավելի 2023 թվականի 5252 զանգի համեմատ: «Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 3541 (45%), Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտում՝ 335 (4%), Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 104 (1 %), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 106 (2%), Տեղեկատվություն՝ 2272 (29%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1465 (19%), Առաջարկ՝ 1։

Մանրամասն ➜




Վերադառնալ