
Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում՝ Covid- անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ: ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։ Հիշեցնենք, վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման և սահմանված այլ նորմերի կատարումը։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրող տրանսպորտում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։ Ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ հիմնականում բացակայել են դրամի համար նախատեսված արկղերը և իրազեկման թերթիկները։ ԱԱՏՄ տեսուչները տվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի և գրասենյակի իրավաբան-խորհրդատու Սյուզաննա Ծատուրյանի միջև, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Տեսչական մարմինների բարեփոխումների իրականացման աշխատանքներում։ Քննարկվել են Տեսչական մարմնի ձեռքբերումները, օրենսդրական և առկա այլ խնդիրներ։ Պայմանավորվել են ԱԱՏՄ վերահսկողական լիազորությունների շրջանակներում տնտեսավարողների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ և համագործակցել նաև այլ ձևաչափերով։
Մանրամասն ➜