azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Խստացված ստուգայցեր՝ մայրաքաղաքը սպասարկող երթուղայիններում

10.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։   

Մանրամասն ➜


Տեղի է ունեցել ԱԱՏՄ արտագնա հերթական նիստը

09.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ շարունակվում են արտագնա նիստերը՝ ամսական պարբերականությամբ։ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների հերթական հանդիպմանը մասնակցել է նաև ԱԱՏՄ Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։ Վարչության պետը ԱԱՏՄ ղեկավարին և արտագնա ժողովի մասնակիցներին ներկայացրել է նախորդ ժամակահատվածում արձանագրված խնդիրները։ Հաջորդել է քննարկում, տրվել են որոշ հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Տեղի է ունեցել ԱԱՏՄ ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը

05.03.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։ Հակոբ Ավագյանը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։ Օրակարգում՝ 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված տարեկան պլանային ստուգումների արդյունքների ու հաճախ հանդիպող խախտումների ներկայացումն ու քննարկումն էր։ Ներկայացվել է նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները։ Քննարկվել են գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ոլորտում Տեսչական մարմնի կատարած աշխատանքն ու պատրաստակամություն են [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ