azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը

22.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Տեսչական մարմնի աշխատանքի վերահսկողություն ոլորտի տեսուչները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը։ Առցանց հանդիպումը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնակցել են նախարարության և  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։ Ուղեցույցը կազմել է փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը, որի վերջնական տարբերակը նախատեսվում է կիրառել, որպես գործիք ԱԱՏՄ աշխատանքի տեսուչների համար։ Մարդկանց հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը թրաֆիքինգի տեսակ է։  Դրա մեջ ներգրավելու գործում այսօր բարենպաստ միջավայր է ստեղծում նաև համացանցը, որը լայն հարթակ է կեղծ հայտարարությունների տարածման համար։ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները

17.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։ Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն

15.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նաև խոսել է Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներից, 2021 թվականից ուժի մեջ մտնող լիազորություններին ընդառաջ արված նախապատրաստական աշխատանքներից։ Տեսչական մարմնի ղեկավարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ կարևոր գործառույթներ են վերապահվում Տեսչական մարմնին և միջոցառումն անցկացվում է իրազեկման աշխատանքների համատեքստում։ Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով Տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ