azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Թերությունները վերացնելու ուղղությամբ տնտեսավարողներին տրվել են գրավոր  և բանավոր հանձնարարականներ. ԱԱՏՄ

05.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում, գրասենյակային և փակ արտադրական տարածքներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։ Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են որոշակի խախտումներ, մասնավորապես, ջերմաչափումների և ախտահանումների գրանցամատյանների լրացման կարգում։ Տրվել են գրավոր և բանավոր հանձնարարականներ թերությունները վերացնելու ուղղությամբ։ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված Covid-անվտանգության նորմերի պահպանումը։

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Վանաձորի փակ արտադրական տարածքներում

05.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձորում գործող կահույքի արտադրամասերում, կահույքի մասնագիտացված խանութ-սրահներում և սուպերմարկետներում: Կազմակերպություններում դիտարկվել է Covid-անվտանգության հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչականի մասնագետներն արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում

04.02.2021

Դպրոցներ, գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, վարսավիրանոցներ, առևտրի կետեր. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցը եղել է Կապան և Սիսիան քաղաքների նշված կազմակերպություններում։  Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, առկա են եղել  ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։ ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։    

Մանրամասն ➜




Վերադառնալ