Սուր շնչառական վարակների ակտիվ սեզոնով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել հիգիենիկ և հակահամաճարակային կանոնները: Մասնագետները հաճախակի այցելում են կրթական հաստատություններ, հետևում իրավիճակին: Այս պահին հիվանդացությունը մի փոքր նահանջել է: Մանրամասները՝ ռեպորտաժում։
Մանրամասն ➜Հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 2025 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։ 2025 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 877 ստուգում, 861 տնտեսավարողների մոտ՝ ըստ հինգ ոլորտների, որոնցից` 831 բարձր ռիսկայնությամբ, 4 միջին ռիսկայնությամբ և 42 ցածր ռիսկայնության։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/։
Մանրամասն ➜Տեսչական մարմնի ղեկավարի մարզային այցելությունները շարունակվում են։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը խորհրդակցություն են անցկացրել մարզային բուժհաստատությունների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և մասնագիտական ստորաբաժանումների պետերը։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը, կարևորել է նման հանդիպումը՝ ընդգծելով, որ քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ։ Հանդիպման ընթացքում Սլավիկ Սարգսյանն ընդգծեց գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային [...]
Մանրամասն ➜