Շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Հերթական սեմինարը կազմակերպվել է Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների համար՝ Վարչարարության և դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական ակտերի վերաբերյալ։ Սեմինարավարներն էին ԱԱՏՄ Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանն ու Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Նելլի Թովմասյանը։ Արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանի և աշխատակիցների հետ համատեղ քննարկվել են նախորդ տարում առաջին անգամ իրականացված պլանային ստուգումների ընթացքում ի հայտ եկած հարցերն ու խնդիրները։ Ամփոփվել են կատարված աշխատանքները։ Հնչել են հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. տրվել են դրանք շտկելու հանձնարարականներ։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են նաև բջջային կապի օպերատորների գրասենյակներում, փակ արտադրական տարածքներում, վարսավիրանոցներում, մանրամեծախ առևտրի կենտրոններում ու շինանյութի մասնագիտացված խանութներում։ Ընդհանուր առմամբ մասնագետների դիտարկումները առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել [...]
Մանրամասն ➜