
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։ Կարևորելով միջոցառումը՝ Հակոբ Ավագյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2019 թվականի դեկտեմբերի 4-ի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական նոր լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մտել 2021 թ.-ի հուլիսի 1-ից, թեև, համավարակով պայմանավորված, աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թ.-ի հուլիսից։ Հ․ Ավագյանը նշել է, որ 2020 թ․-ին հարուցվել է 149 վարչական վարույթ, որից 95-ը (հուլիսից սկսած) եղել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ։ 2021 [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում Տեսչական մարմնում անցկացվել է Ագրարային համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկան։ Երեքշաբաթյա սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները ուսանողներին ծանոթացրել են Տեսչական մարմնի կանոնադրությամբ ամրագրված գործառույթներին, ինչպես նաև լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ուսանողները պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել են նաև Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող ակտերն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Պրակտիկայի ավարտին Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը գնահատեց ուսանողների մասնակցությունն ու հանձնեց պրակտիկայի [...]
Մանրամասն ➜
Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրից բխող գործողությունների շրջանակներում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում «Հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանման և նորմի կիրառման մեխանիզմների ձևավորման աշխատանքներին և ներկայացրել առաջարկություններ։ Տեսչական մարմինն իրականացնում է թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, աշխատող երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխարգելման վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Տեսչական մարմնի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ։ Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր [...]
Մանրամասն ➜