Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2024 թվականի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համապատասխան մարմինների պաշտոնյաները՝ մի մասն առցանց ձևաչափով։ Այս տարի նախագահող և հյուրընկալող երկիր էր Հայաստանը։ Հայաստանն արդեն երրորդ անգամ էր նախագահում Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ներկայացրել ընթացիկ տարում համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար։ Մասնակիցները քննարկել են 2024 թվականի ընթացքում դաշինքի կողմից նախատեսված ծրագրերի և գործողությունների կատարման ընթացքը։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իր կողմից կատարված [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ Ստեփան Շահումյանը, Լևոն Աբրահամյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հերթական սեմինար քննարկում են անցկացրել «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի մանկավարժական կազմի և ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։ Ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 24.06.2024թ.) նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները 2024 թվականի դեկտեմբերի 13-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 21 ներկայացուցիչների և ուսանողների համար: Սեմինարի թեման՝ «Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքային պայմանագիր, աշխատողների իրավունքները և պարտականությունները»։ Սեմինարն անցկացրել են տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները․ Մասնակցել է նաև Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների աշխատանքային բազմաթիվ հարցերին:
Մանրամասն ➜