azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ապրիլի 28՝ Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

28.04.2022

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, սկսած 2003 թվականից, յուրաքանչյուր տարի ապրիլի 28-ը նշում է որպես աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր։ Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Միասնական ջանքերով ձևավորենք անվտանգ աշխատանքի մշակույթ»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացնող մարմին, հիշեցնում է՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։ Հետևե՛ք աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛ք  չարդարացված ռիսկերից, պահպանե՛ք ձեր կյանքը։ https://bit.ly/3KpGWWf

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցները մասնակցել են Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ռազմավարական նախագծի քննարկմանը

27.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը մասնակցել են Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ռազմավարական նախագծի քննարկմանը։ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկական օգնության որակի վերաբերյալ արդի մոտեցումները, ԱԱՊ օղակի ուսումնասիրության ընթացքում բացահայտված որակի խնդիրները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Նախագիծը կյանքի կոչելուց հետո իրազեկման և վերահսկողական գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կորեական HIRA [...]

Մանրամասն ➜


Սեմինար՝ Երևանում

27.04.2022

Աշխատանքային իրավունքի բնագավառի սեմինար՝ Երևանում

Մանրամասն ➜




Վերադառնալ