
Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը՝ Ղազախստանի մայրաքաղաք Նոր Սուլթան քաղաքում, որին հեռավար մասնակցում էին նաև դաշինքի անդամ այն երկրների ներկայացուցիչները, ովքեր չէին կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի անդամներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Ներկայացվել է նաև նախորդ տարվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից, աշխատանքային իրավունքի պահպանման նկատմամբ մեր երկրում իրականացված վերահսկողական միջոցառումների մասին տեղեկատվությունը։ Համաժողովի օրակարգում էր՝ դաշինքի անդամ Տեսչական մարմիններում կատարված փոփոխությունների, 2021 թվականի վերահսկողական աշխատանքների արդյունքների ամփոփումը և ընթացիկ աշխատանքների ներկայացումը, Դաշինքի անվանափոխության, մեկ ընդհանուր խորհրդանիշի ընտրության, [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 1-ին եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։ ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և վարչության աշխատակիցներ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատողների իրավունքներին, պարտականություններին և առողջապահությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև oտարերկրյւա աշխատողների աշխատանքային իրավունքներին և պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակության անդամները հետաքրքրվել են Տեսչական մարմնի գործառույթներից, իրականացման մեխանիզմերից և արդյունքներից։ Աշխատանքային քննարկման ընթացքում համագործակցության ամրապնդման [...]
Մանրամասն ➜