azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Նշանակվել է տուգանք, տրվել է կարգադրագիր

Հոկտեմբերի 10-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով քաղքացուց բողոք էր ստացվել, որ Ամիրյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի սրահում ծխախոտի դարակաշարը բաց է և ծխախոտի գովազդ է իրականացվում։

Հոկտեմբերի 13-ին Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է զննում։

Զննման արդյունքում արձանագրվել է, որ վերոնշյալ հասցեում գործող սուպերմարկետի սրահում ծխախոտային արտադրատեսակներ իրացնելու (վաճառքի) համար նախատեսված դարակաշարը տեղադրված է եղել բաց վիճակում, սպառողի համար տեսանելի վայրում, որով խախտվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել է 150 հազար դրամի չափով տուգանք։ Տնտեսավարողին տրվել է կարգադրագիր՝ սահմանված ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու օրենքով սահմանված պահանջը, այն է՝ խանութ-սրահում ծխախոտային արտադրատեսակների իրացումը (վաճառքը) իրականացնել սպառողների համար ոչ տեսանելի  վայրում։



Վերադառնալ