
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ (տարեկան գործունեության ծրագրով հաստատված) Տեսչական մարմնի գլխամասում և մարզային տարածքային կենտրոններում տեսուչների և բաժնի պետ-տեսուչների համար անցկացվել են համաժամանակյա թեստային առաջադրանքներ` միտված տեսուչների գիտելիքների կատարելագործմանը: Հարցաշարը կազմվել է օրենքներից, իրավական ակտերից, ինչպես նաև մասնագիտական հմտություններ պահանջող իրավիճակային առաջադրանքներից: Թեստային առաջադրանք անցկացնելու նպատակը տեսուչների կարողությունների շարունակական կատարելագործումն է, խնդիրների վերահանումն ու թերությունների շտկումը:
Մանրամասն ➜
ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում N 903-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն որի՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածը լրացվել է հետևյալ ստուգաթերթերով՝ «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների [...]
Մանրամասն ➜
Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի` աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ՝ Տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անդրյանն աշխատանքային ժողով է անցկացրել աշխատակազմի հետ։ Վահե Անդրյանն աշխատակիցներին ծանոթացրել է Կապիկի ծաղիկ հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ շրջաբերականին և գործողությունների ստանդարտ ընթացակարգին, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելման ուղղված աշխատանքներին։
Մանրամասն ➜