Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշերի հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ: Սահմանը հատողներն այժմ ստորագրում են համապատասխան ծանուցման տակ այն մասին, որ իրենք տեղեկացվել են ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին։ Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտումը ենթադրում է պատասխանատվության կիրառում։ ❓❗️ Ի՞նչ սարքեր են, որոնցով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը դիմավորում է ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։ ԱԱՏՄ Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։
Մանրամասն ➜ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։ ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ֊Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները։
Մանրամասն ➜