azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

04.03.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։ Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։

Մանրամասն ➜


Իրանից ժամանումներ չունենք, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում․ համաճարակաբան

03.03.2020

Իրանի Իսլամական հանրապետությունից այս պահին չունենք ժամանումներ, Չինաստանից ունենք ուղևորների թվի կտրուկ նվազում, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ժամանումները հատուկենտ են։ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ համաճարակաբան Հայկ Կարապետյանն այս մասին ասել է «Լուրերի» հետ զրույցում։ Համաճարակաբանը հայտնել է, որ ռիսկային երկրներից հիմնական ուղևորահոսքն այս պահին Իտալիայից է։ Անցած մի քանի օրերի դինամիկայի, սահմանային հսկիչ կետերում շարունակվող վերահսկողական աշխատանքների մասին՝ տեսանյութում։  

Մանրամասն ➜


Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները Հայաստանը երկարացնում է ևս 2 շաբաթով

03.03.2020

ՀՀ կառավարությունը, Իրանի Իսլամական Հանրապետությում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունել Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Սահմանափակումը տարածվում է նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Կառավարության որոշումը հրապարակված է e-gov.am-ում

Մանրամասն ➜




Վերադառնալ