Համաձայնագիրը գործատուի կողմից ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։ Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։ Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։ Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը: Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում: Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները (ԱԱՏՄ) օդանավակայանում և սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կորոնավիրուսի ներթափանցման վերահսկողական աշխատանքներն իրականացնում են` համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումների և Առողջապահական միջազգային կանոնների։ Անդրադառնալով մտահոգություններին, մասնավորապես, Իրանից ժամանողների մոտ վարակի հնարավոր առկայության մասին, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանն ասել է, որ հունվարի 24-ից տարվող ուժեղացված ռեժիմով աշխատանքի նպատակն է` բացառել վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերով անձանց մուտքը երկիր։ Ինչո՞ւ են տեղեկատվական հոսքերն իրարամերժ իրազեկման լայնածավալ աշխատանքներով հանդերձ, արդյո՞ք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով, և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիրը։ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցները «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում» ստուգաթերթի հերթական փորձարկումն իրականացրել են «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական միավորում ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի մասնագետները՝ վարչության պետ Մարինե Սամսոնյանը և վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ասլանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցչի հետ կազմակերպության տնօրինությանը ներկայացրել են ստուգաթերթում ընդգրկված հարցերի բովանդակությունը։ Ստուգաթերթերում ընդգրկված որոշ հարցեր առնչվում են բուժհաստատություններին լիցենզիաների տրամադրման ժամանակ առաջադրված պայման-պահանջներին, որոնք վերաբերում են բուժմիավորման տեխնիկական հագեցվածությանը, բժշկական սարքերի և սարքավորումների առկայությանը։ Այս առումով քննարկվել են, մասնավորապես, հին սարքերը նորագույն [...]
Մանրամասն ➜