azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը

18.07.2020

  ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Դիտարկվել է պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը՝ ուշադրություն կենտրոնում պահելով այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում: Կրկնակի այցեր են եղել նաեւ նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ: ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը [...]

Մանրամասն ➜


Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետեր, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝  հեռավար

18.07.2020

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։ Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի աշխատանքային տեսչությունների ղեկավարները։ Մասնակցել է նաև աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ գլխավոր մասնագետ Վալենտին Մոկանուն։ ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն իր զեկույցում, մասնավորապես, ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված հիմնական քայլերը։ Ի սկզբանե, Հայաստանում պարետի որոշումներով հաստատվել են անվտանգության կանոններ՝ կանխելու վարակը տնտեսության բոլոր [...]

Մանրամասն ➜


Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը

17.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի կողմից Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցված 4 հյուրանոցային կազմակերպությունների խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման եւ ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։ Տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ Խախտումների նվազմանը զուգահեռ` մշտադիտարկումները նույն խստությամբ են իրականացվում։ Համավարակի կանխման նպատակով պարետի սահմանած նորմերը ենթակա են խստորեն պահպանման։     

Մանրամասն ➜




Վերադառնալ