
Ստեփանավանում բիզնեսը հիմնականում բարեխիղճ է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Այս պատկերն է այսօր արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը, որի մասնագիտական թիմերը լայնածավալ ուժեղացված ստուգայցեր են անցկացրել քաղաքում։ ԱԱՏՄ մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ դրանք եղել են տեղում շտկման ենթակա ու կասեցման համար հիմք չեն հանդիսանում։ Ստուգայցն ընդգրկել է բավականին լայն ոլորտներ՝ մանրածախ առեւտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։ ԱԱՏՄ-ն զգուշացնում է՝ թեև խախտումները զգալիորեն նվազել են, սակայն անակնկալ ստուգայցերն ամեն օր են ու ամենուր։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
Մանրամասն ➜
Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մարդկանց աշխատանքային շահագործման կանխարգելումն ամեն պետության պարտավորություններից է: Այս համատեքստում՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թ․թ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Իսկ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողությունն ԱԱՏՄ կանոնադրությամբ սահմանված լիազորություններից է: Հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը եւս թրաֆիքինգի տեսակ է։ Ըստ որոշ տվյալների՝ մարդկանց թրաֆիքինգն աշխարհում առավել տարածված հանցագործությունների ցանկում երրորդն է։ Ամեն տարի Հայաստանում մի քանի տասնյակ անձի աշխատանքային շահագործման դեպք է գրանցվում։ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ մարդկանց աշխատանքային շահագործման ներգրավման գործընթացում թերեւս [...]
Մանրամասն ➜
Տեսչական վերահսկողությունը շարունակվելու է նույն խստությամբ։ Սահմանվելու են արտակարգ իրավիճակի մեղմման դեպքում կիրառելի կանոններ, որոնց կատարումը վերահսկվելու է տեսչական մարմինների կողմից: Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն ➜