azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում էին

26.06.2020

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում էին։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։

Մանրամասն ➜


Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի և սպասարկման գրասենյակներից մեկի աշխատանքը․ ԱԱՏՄ

26.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի և սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ Մասնավորապես, փակվող աղբամանների թիվը չի համապատասխանել սահմանված նորմերին, աշխատողների ջերմաչափումը գրանցամատյանում թերի է լրացվել։ Տնտեսավարողը պատրաստակամ է բացառել խախտումները։

Մանրամասն ➜


Անվտանգության նորմերը խախտելու պատճառով ԱԱՏՄ-ն կասեցրել է դպրոցի շինարարություն

26.06.2020

ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երևանում կասեցրել է նաև Ներսիսյան 3 հասցեում «ՀիդրոԷնշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլև շինարարական անվտանգության նորմերը։ Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները և դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման և ընդմիջման համար պատշաճ պայմաններ։ Նկատվել են նաև խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսավարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ