
Տեսչական Մարմինների Ստուգումներ Ամփոփ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 05.08.2020-ի դրությամբ իրականացվել է 62691 ստուգում, որից միայն 558-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները: Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները: Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին: Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հեռավար նիստը։ Օրակարգի հիմնական թեման առնչվում էր դեղերի վերահսկողության հիմնական ռիսկերին, դեղերի ոլորտում ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկին։ Հակոբ Ավագյանը, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է` նպատակ ունենալով բարձրացնել տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։ Ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ նպատակադրվել է խորհրդակցել դեղերի բնագավառին առնչվող խնդիրների շուրջ ու վերահսկողական աշխատանքների արդյունավետությունն առավելագույնս բարձրացնել։ Խորհրդակցական խմբի անդամները բարձրացրել են այս առումով իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, կապված, մասնավորապես, Հայաստանում ապօրինի, [...]
Մանրամասն ➜