azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

10.07.2020

«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ եւ ոչ միայն. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։ Ուժեղացված հերթական ստուգայցն է փաստում` անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։ Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։ Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։ Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության։

Մանրամասն ➜


Կասեցումներ` Սիսիանում եւ Կապանում

09.07.2020

ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնը պարետի որոշման համաձայն այսօր շարունակել է մարզային կասեցումները: Մասնավորապես, Սիսիանում եւ Կապանում կասեցվել են մանրածախ առևտրի կետեր և դեղատներ: Սյունիքի մարզում անակնկալ դիտարկումները կրում են պարբերական բնույթ։ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ողջ տարածքում՝ դիտարկելով՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը

09.07.2020

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը: Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։ Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, եւ դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Մանրամասն ➜




Վերադառնալ