azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող մի շարք անելիքներ

31.07.2020

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն իր նիստում քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող եւ հետագա մի շարք անելիքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Արհմիության կոմիտեի կազմում են տեսչական մարմնի մի շարք վարչությունների պետեր եւ աշխատակիցներ։ Արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ անցկացված հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են միության գումարների ծախսումն արդյունավետ եւ թափանցիկ կազմակերպելու, աշխատողներին խրախուսելու նպատակով մի շարք հետաքրքիր գաղափարների իրագործման հարցեր։ Կարեւորվել է նաեւ ԱԱՏՄ աշխատողների համար սեմինարների կազմակերպման հարցը՝ ուղղված սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ ԱԱՏՄ աշխատանքային թիմերն ըստ տարածքային կենտրոնների եւ սահմանային բժշկասանիտարական կետերի, տեղաբաշխված են ողջ երկրով, ուստի մեծապես կարեւորվել է նաեւ արհմիության ծրագրերի համաչափ իրականացումը՝ ընդգրկելով բոլորին, ապա եւ միահամուռ [...]

Մանրամասն ➜


Կրկնակի դիտարկում՝ ավելի վաղ կասեցված ատամնաբուժական կլինիկայում

31.07.2020

Հետամուտ լինելով նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը եւ շտկմանը` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկնայցեր է կատարում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ։ Կրկնակի դիտարկում է կատարվել նաեւ ավելի վաղ կասեցված»Վան» ատամնաբուժական կլինիկայում։ ԱԱՏՄ-ն, ելնելով իր կանոնադրական գործառույթներից եւ պարետի որոշումներից, հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական հիմնարկներում անվտանգության կանոնների եւ սանիտարահամաճարակային նորմերի պահպանմանը։

Մանրամասն ➜


Կրկնայցեր՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Արարատցեմենտ» արտադրական կազմակերպություններում. ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

31.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնն ուժեղացված ստուգայցերի շրջանակում այսօր պարետի սահմանած կանոնների պահպանումը դիտարկել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի խոշոր արտադրական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերն այսօր առանձնակի խախտումներ չեն հայտնաբերել, իսկ նախկինում կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները վերացված են եղել «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում և «Արարատցեմենտ»-ում: Վերահսկողական աշխատանքների շրջանակում կասեցվում են այն կազմակերպությունները, որտեղ արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ: ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետների հետևողական գործողություններն արձանագրում են շոշափելի դրական արդյունք: Տնտեսավարողների բարեխիղճ մոտեցումը բարձր գնահատելով՝ ԱԱՏՄ-ն, այնուամենայնիվ, հորդորում է խստագույնս պահպանել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ