azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը

07.09.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։ Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։ Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։ Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։ Աշխատանքի մեկնարկը տրվել է վաղ առավոտյան հավաքով։ Ամիրյանը շեշտել է, որ արձանագրվող խախտումների և ըստ այդմ՝ [...]

Մանրամասն ➜


Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին

07.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը։ Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ եւ մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։ Տեսչական մարմնի աշխատակիցները միայն Արարատի մարզում դիտարկել են հարյուրից ավելի  տնտեսավարողի գործունեություն։ Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով նույն մարզում կասեցրել են երեք տնտեսավարողի գործունեություն։  Թերացումների վերաբերյալ ԱԱՏՄ աշխատակիցները ստուգվող տնտեսավարողներին տվել են խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում, իսկ խախտումերի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել

04.09.2020

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։ Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծածախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։ Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։   

Մանրամասն ➜




Վերադառնալ