Կրկին ուժեղացված ստուգայցերով՝ կրկին հյուրանոցներում․ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաեւ խոշոր հյուրանոցներ եւ հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։ Համաժամանակյա այցերը շարունակվել են Սեւանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման [...]
Մանրամասն ➜Հունիս եւ հուլիս ամիսների համեմատ՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։ Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։ Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։ Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում եւ հանգստյան տներում։ Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաեւ այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ։
Մանրամասն ➜ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի, պահածոների խոշոր արտադրություններ՝ Արմավիրի մարզում, բժշկական հիմնարկներ, մասնավորապես՝ ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ՝ Արագածոտնի մարզում: Դիտարկումների ընթացքում խախտումներ դեռևս գրանցվում են, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Արձանագրած խախտումների հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման, այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։
Մանրամասն ➜