azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ. Տ. Ավինյան

13.08.2020

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների շրջանում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ «Եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 տոկոս է: Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցն այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում գուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան: Բայց, ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ»,- նշել է Ավինյանը:

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում

12.08.2020

ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները, ատամնաբուժական կաբինետները, դեղատները, բանկերը, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները և ոչ միայն: Թեև նախորդ ամիսների համեմատ զգալիորեն պակաս, սակայն շարունակում են արձանագրվել որոշ խախտումներ։ Այդպիսիք այսօր Երևանում դիտարկվել են կապի օպերատորներից մեկի սպասարկման գրասենյակներում։ Կապի երկու այլ խոշոր օպերատորի մոտ էլ ստուգայցերը թերացումներ չեն գրանցել։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։ Առհասարակ, տնտեսավարողների մոտ նկատվող խախտումների բնույթը նույնն է՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների ոչ լիարժեք վարման հետ, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, հանդերձապահարաններ, բացակայել են իրազեկման պաստառները, եղել [...]

Մանրամասն ➜


Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում և հանգստյան տներում

12.08.2020

Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ օրերին այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, որոնց հիմքով և պարետին ուղարկվել էր կասեցման միջնորդություն։ Սևանի ափամերձ հատվածներում գործող մի շարք հյուրանոցներում այսօր ևս խախտումներ են գրանցվել․ դրանց հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի։

Մանրամասն ➜




Վերադառնալ