azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կոպիտ խախտումներ մարզերում այսօր չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

24.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումների համաժամանակյա մշտադիտարկումները շարունակվել են գրեթե բոլոր մարզերում։ Դիտարկվել են ԱԱՏՄ հսկողության տիրույթում գտնվող ոլորտները՝ հյուրանոցներ, հյուրատներ, բժշկական կազմակերպություններ, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, բանկեր, գեղեցկության սրահներ, մանրամեծածախ առևտրի կետեր։ Տեսուչները տնտեսավարողների մոտ կոպիտ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Թերացումներ են նկատվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաննները պատշաճ լրացնելու և իրազեկման թերթիկների բացակայության հետ կապված։ Խախտումների բացառման նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներն ու մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքում։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը

24.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ տարածք մուտք գործած բեռնատարների վարորդները։ Ստուգումն իրականացվում է հարցման, վիզուալ զննման, հեռահար ջերմաչափման միջոցով: Կանխարգելիչ նպատակներով ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում են նաև մաքսատան բոլոր ծառայությունների աշխատակիցները /ըստ հերթափոխերի/: ՀՀ ժամանած բեռնատարների վարորդներին բժշկասանիտարական հսկիչ կետում տրամադրվում են դիմակներ: ՍԲՀԿ-ն պարբերաբար կազմակերպում, իրականացնում և վերահսկում է մաքսատան տարածքի ախտահանման աշխատանքները: Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում աշխատանքներն իրականացվում են 24 ժամյա գրաֆիկով: Այստեղ ուժեղացված ռեժիմով աշխատանքները սկսվել են դեռ հունվար ամսից։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

23.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։ ԱԱՏՄ արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագիտական թիմերն այսօր վերահսկողական աշխատանքները շարունակել են Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Սյունքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսուչների դիտարկման տիրույթում էին գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը, դեղատները, հյուրանոցները: Արձանագրվել են մի շարք խախտումներ. մասնավորապես`չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմնի ստուգայցերը շարունակական բնույթ են կրում:

Մանրամասն ➜




Վերադառնալ