azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ բոլոր մարզերում․ ԱԱՏՄ

25.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագետների կողմից այսօր Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն: Կասեցման համար հիմք են հանդիսացել ավելի վաղ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը կասեցված է համարվում տեղեկացման պահից։ Հանրապետության բոլոր մարզերում շարունակվել են մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները՝ Շամշադին, Գյումրի, Սևան, Բյուրեղավան, Կապան և այլ քաղաքների տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը դիտարկել են մարզերում գործող կարի և պահածոների խոշոր արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն [...]

Մանրամասն ➜


ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար

25.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը ՀՀ մուտք գործող անձանց իրազեկում են ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին, ծանուցում սահմանված նորմերի մասին։ Առանց այդ ծանուցումը ստորագրելու՝ քաղաքացին չի կարող մուտք գործել ՀՀ։ ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։ Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ դիտարկումների այսօրվա ցանկում նաև պետական հիմնարկներն էին

24.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային  ստորաբաժանման մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ Մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն այսօր ընթացել են մի շարք պետական մարմինների վարչական շենքերում, բանկերի մասնաճյուղերում ու գլխամասերում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Ստուգվողներին նաև տրամադրվել են խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Մարզերում և Երևանում խստացված ստուգայցերը շարունակվում են։

Մանրամասն ➜




Վերադառնալ