azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում

24.12.2020

  Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում եւ դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։ Դրանցով ներկայացվում են տրանսպորտի եւ դպրոցների համար սահմանված Covid-անվտանգության կանոնները, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ջեռուցման նորմերը։ Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները սահմանված այս նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով նաեւ դրանց չպահպանման մասով ստացված բոլոր ահազանգերի հետքերով։ ԱԱՏՄ թեժ գիծ՝ 8107։        

Մանրամասն ➜


24.12.2020

Covid-անվտանգության ստուգայցեր` «Զվարթնոց» օդանավակայանում` մեկնման եւ ժամանման սրահներում. ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետները որոշ թերություններ են նկատել։ Ամենամտահոգիչ խնդիրը քաղաքացիների կուտակումներն են. երբեմն մեկնող, ժամանող ու դիմավորող քաղաքացիները խախտում են սոցիալական հեռավորության պահպանման պահանջը։    

Մանրամասն ➜


Ստուգայցեր` Սյունիքում. Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում

24.12.2020

Ստուգայցեր` Սյունիքում. Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում covid-անվտանգության կանոնները մեծամասամբ պահպանվում են: ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները նաեւ իրազեկման աշխատանք են տանում. փակցվում են իրազեկման թերթիկներ դեղերի շրջանառության վերահսկողության, դպրոցներում ու մանկապարտեզներում ջեռուցման նորմերի պահպանման ու համավարակը կանխելու վերաբերյալ։ Բոլոր նման դեպքերում ահազանգերով կարելի է դիմել ԱԱՏՄ թեժ գծին` 8107 հեռախոսահամարով։

Մանրամասն ➜




Վերադառնալ