azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀԷՑ, ՀԿԵ, Երեւանի քաղաքապետարան եւ կենտրոնի խանութներ․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը շարունակվում են

27.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերն այսօր լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնում» առևտրի կենտրոնում։ Զուգահեռ՝ դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ և Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։ Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները չեն արձանագրել։ ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։ Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն՝ թվերով

27.11.2020

ԱԱՏՄ-ն՝ թվերով․ Կարանտինի շրջանում՝ միայն սեպտեմբեր-նոյեմբերին, շուրջ 5 հազար ստուգայց՝ 621 խախտման արձանագրմամբ

Մանրամասն ➜


Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» ՓԲԸ-ում

27.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։ Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել պաշտպանիչ դիմակներով, ախտահանիչ նյութերով, տարածքում առկա են եղել օգտագործված թափոնների համար անհրաժեշտ ոտնակով աղբամաններ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման և ախտահանման մատյանները, պահպանվել են սննդի կազմակերպման համար և ընդհանուր առմամբ անվտանգության հիմնական նորմերը:   ԱԱՏՄ-ն միաժամանակ իրազեկում է՝ Covid-անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հանքագործական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ