azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Covid-անվտանգության կանոնների վերահսկողական եւ իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող ընկերություններում

11.12.2020

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական եւ իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող ընկերություններում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տասնյակ ստուգայցերով արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Իրազեկման աշխատանքների շրջանակում հանրային տրանսպորտում փակցվում են իրազեկման թերթիկներ։

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ երեւանյան արտադրամասերում. ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ covid-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված դրանց համար

10.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։ Կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես, Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝ Անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը, ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների [...]

Մանրամասն ➜


Կառավարությունը հաստատել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման ևս 11 ստուգաթերթ

10.12.2020

ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման եւս 11 ստուգաթերթ։ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ԱԱՏՄ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Այդպիսով ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես եւ պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։ Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին: Ստուգաթերթերի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ