ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 31.01.2025 թ.-ին տրվել է թիվ 0029 կարգադրագիր՝ «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026թ.) դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից 2025 թվականի հունվարի 29-ի թիվ 01/393-25 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ-ում գրանցված մի շարք դեղի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ի համար Մերկ Հելթքեյր ԿԳաԱ (Գերմանիա) արտադրության որոշ դեղերի ներմուծողներին միջնորդ կազմակերպությունների կողմից տրամադրված հավաստագրերի տվյալները [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները, Կապանի բաժնի պետ-տեսուչ Արտեմ Այվազյանի գլխավորությամբ, 2025 թվականի հունվարի 23-ին իրազեկման սեմինար են անցկացրել Կապան քաղաքի գեղեցկության սրահների տնօրենների և աշխատակիցների համար։ Սեմինարի թեման՝ Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոնների», ՀՀ կառավարության 27.03.2003թ. N347-Ն որոշման պահանջները»։ Իրազեկման միջոցառմանը մասնակցել է տնտեսավարող սուբյեկտի 11 ներկայացուցիչ: Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին:
Մանրամասն ➜Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝ 1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում. 2. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում. 3. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում. 4. Այլ հարցերի քննարկում: Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Նախագծին հավանություն տալուց հետո քննարկվել և հաստատվել է նաև տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը: Ամփոփելով նիստը` [...]
Մանրամասն ➜