azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ստուգայցը արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրել

19.01.2021

Կաթնամթերքի, ըմպելիքի, տեքստիլի խոշոր արտադրամասեր և գովազդային տպագրությամբ զբաղվող տպարան. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը նշված տնտեսավարողներից որոշների մոտ արձանագրել է հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։ Տեքստիլ արտադրամասում բացակայել են հանդերձարանները, ինչի կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչները տվել են համապատասխան հանձնարարական։ Տպարանում արձանագրված խախտումների կապակցությամբ տնտեսավարողը կանչվել է գործի քննության։ Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները հընթացս անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են նաև դեղատներում, առևտրի խոշոր կենտրոններում և գրասենյակային տարածքներում։    

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝  Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում

19.01.2021

Ստուգայցեր՝  Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում Դիտարկվել են՝ դեղատներ, գեղեցկության սրահներ, գրասենյակին տարածքներ, մանրամեծածախ առևտրի կետեր։ Ստուգվել է՝ ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը։ իրազեկման թերթիկների առկայություն։ Ընդհանուր պատկերը՝ բարվոք։ Հանձնարարականներ՝ չեն եղել

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը համայնքապետարաններում, «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում

19.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը: ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Հիմնական խախտումը դիտարկված գրեթե բոլոր ոլորտներում նույնն է՝ այցելուների դիմակ չկրելը։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցի ընթացքում նաև արձանագրվել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների ճիշտ չլրացնելու դեպքեր, որոշ տնտեսավարողներ ախտահանիչ նյութերը կիրառել են ոչ սահմանված խտությամբ։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված կանոններին։ Տրվել են նաև խախտումներն արագ վերացնելու հանձնարարականներ։  

Մանրամասն ➜




Վերադառնալ