azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ջրի անվտանգության հարցը՝ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

22.03.2021

Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ջրի որակի ապահովման նկատմամբ վերահսկողությունը մշտապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է։ 2020 թվականին՝ ռազմական դրությամբ պայմանավորված, ջրի անվտանգություն նկատմամբ վերահսկողությունն առավել խստացվել է,  հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել են առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգեր։ Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոնների պահանջներին։ Համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների դեպքում, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը

22.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, Տեսչական մարմնի աշխատանքի վերահսկողություն ոլորտի տեսուչները մասնակցել են «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցի առցանց քննարկմանը։ Առցանց հանդիպումը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնակցել են նախարարության և  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։ Ուղեցույցը կազմել է փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը, որի վերջնական տարբերակը նախատեսվում է կիրառել, որպես գործիք ԱԱՏՄ աշխատանքի տեսուչների համար։ Մարդկանց հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը թրաֆիքինգի տեսակ է։  Դրա մեջ ներգրավելու գործում այսօր բարենպաստ միջավայր է ստեղծում նաև համացանցը, որը լայն հարթակ է կեղծ հայտարարությունների տարածման համար։ [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները

17.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։ Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։

Մանրամասն ➜




Վերադառնալ