azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային այց՝ «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ

17.03.2025

2025 թվականի մարտի 14-ին հետադարձ կապի շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը    աշխատանքային այց են կատարել «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ։ Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի  ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։ Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։ Նմանատիպ այցերը կարևոր են ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և բուժառուների հետ անմիջական շփվելու համար։    

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արտաշատի գեղեցկության սրահների աշխատակիցների համար

14.03.2025

2025 թվականի մարտի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի, աշխատանքային օրենսդրության բաժնի պետ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանի, բժշկական օգնության և սպասարկման բաժնի պետ տեսուչ Լուիզա Միրզոյանի, արևմտյան տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանի և նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Համբարձումյանի մասնակցությամբ Արտաշատի խոշորացված համայնքի համայնքապետարանում անցկացվել է իրազեկման սեմինար։ Սեմինարի ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսդրության և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև գովազդի և լիցենզիայի հետ կապված հարցեր։ Իրազեկման միջոցառմանը մասնակցել են գեղեցկության սրահների 40 և ավել ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին:

Մանրամասն ➜


Տրվել է դեղերի հետկանչի կարգադրագիր

13.03.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 11․03․2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝ «Կոնկոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 5 մգ N50 (2×25) բլիստերում դեղի G0281U (պիտանիության ժամկետ՝ 30.11.2028թ.), «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026թ.), «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 50 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AQH (պիտանիության ժամկետ՝ 30.04.2027թ.), «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 75 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AQK (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.), «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 100 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AUC (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.), [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ