azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար Բերքաբերի միջնակարգ դպրոցում և հանդիպում համայնքի բնակիչների հետ

26.02.2026

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահմանամերձ համայնքներ կատարվող այցերի շրջանակներում այս անգամ եղել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում՝ իրազեկման միջոցառում իրականացնելով գյուղի միջնակարգ դպրոցում։ Միջոցառմանը մասնակցել է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ներկա են եղել տարածքային կենտրոնի աշխատակիցները։ Դիմելով դպրոցի անձնակազմին և աշակերտներին՝ Թագուհի Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սահմանամերձ համայնքների դպրոցները մեր ուշադրության կենտրոնում են։ Մեր գործառույթը ոչ միայն վերահսկողությունն է, այլև առաջին հերթին իրազեկումը և կանխարգելումը։ Առողջ և անվտանգ կրթական միջավայրը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով ապահովել այն»։ Ղեկավարի տեղակալը ինտերակտիվ շփում է ունեցել աշակերտների և անձնակազմի հետ՝ ներկայացնելով Տեսչական մարմնի [...]

Մանրամասն ➜


7921 զանգ 2025 թվականին․ ԱԱՏՄ թեժ գիծ

26.02.2026

Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2025 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7921 զանգ և 176 Ֆեյսբուքյան հարցում: «Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝ Տեղեկատվություն՝ 2986 (37,7%), Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 2884 (36,4%), ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1467 (18,5%), Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողություն՝ 317 (4%), Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 180 (2,3%), Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 87 (1,1 %)։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար Զանգակատան միջնակարգ դպրոցում և հանդիպում համայնքի բնակիչների հետ

18.02.2026

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվում են այցերը սահմանամերձ համայնքների հանրակրթական հաստատություններ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ անցկացրել է իրազեկման միջոցառում աշակերտների և դպրոցի անձնակազմի համար։ Այցին մասնակցել են hիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Թագուհի Հակոբյանն անձնակազմին և աշակերտներին  ներկայացրել է Տեսչական մարմնի տեղը և դերը պետական կառավարման մարմինների համակարգում, գործունեության նպատակը, վերահսկողության ենթակա ոլորտները և լիազորությունները, այդ շրջանակում մասնավորեցնելով  երեխաների առողջության պահպանմանն առնչվող օրենսդրությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն աշակերտներին ծանոթացրել է վերահսկողության յուրաքանչյուր ոլորտին առանձին, [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ