
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են լայնածավալ իրազեկման արշավը։ Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ այսօր իրազեկման միջոցառում է անցկացվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում. մասնակցել են 71 տարբեր կազմակերպությունների 90-ից ավելի ներկայացուցիչներ։
Մանրամասն ➜
Իրազեկման հերթական սեմինարն այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան և Հյուսիսային տարածքային կենտրոններում, մասնավորապես, Վանաձոր և Աշտարակ քաղաքների մի քանի տասնյակ տնտեսավարողների համար։ Սեմինարները վարել են տարածքային կենտրոնների, համապատասխան բաժինների ղեկավարները, ինչպես նաև բաժինների մասնագետները։ Սեմինարներն անցկացվում են Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ։
Մանրամասն ➜
Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ՝ աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման սեմինար են անցկացրել տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները։
Մանրամասն ➜