
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ Լաբորատոր գործունեության ոլորտի իրավական ակտերի իրազեկման վերաբերյալ։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակցել են բժշկական կազմակերպությունների, լաբորատոր ծառայությունների, ուժային և գործընկեր այլ կառույցների ներկայացուցիչներ։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Զինվորի տան միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով հերթական դասընթացն է տեղի ունեցել զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար։ Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու նույն բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի դրույթները։ Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու անգամ. հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում։ Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիրը կնքել են 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։
Մանրամասն ➜
Փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Վերացվում են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/37NPqJi
Մանրամասն ➜