
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) Կանոնադրությունը։ Կանոնադրության հաստատման կամ այսպես ասած՝ Տեսչական մարմնի կազմավորման 5-ամյակի կապակցությամբ ներկայացնում ենք անցած տարիների ընթացքում ԱԱՏՄ կատարված աշխատանքներից որոշ վիճակագրական տվյալներ։ 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի մայիս ամիս հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու վերաբերյալ 1811 հանձնարարագիր։ Փաստացի թեմատիկ ստուգում է իրականացվել 1676 տնտեսավարողի մոտ։ Մասնավորապես՝ 2019 թվական՝ 0, 2020 թվական ՝ 138, 2021 թվական՝ 250, 2022 թվական՝ 978, 2023-ը ներառյալ մայիս ամիս՝ 445։ Փաստացի ստուգված՝ 2019 թվական՝ 0, 2020 թվական ՝ 85, 2021 թվական՝ 255, 2022 թվական՝ 934, 2023-ը ներառյալ մայիս ամիս՝ 402։
Մանրամասն ➜
Հունիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն առցանց աշխատանքային ժողով է հրավիրել, որին մասնակցում էր Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը։ Աշխատանքային առցանց հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքին, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին, ինչպես նաև մարմնի գործունեության ընթացքում հանդիպած խնդիրների լուծման ուղղություններին։ Քննարկվել են նաև աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ընդգծվել է թիմային՝ համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է աշխատանքային կարգապահության, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի [...]
Մանրամասն ➜
Հրապարակվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 31-ին։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։ Այսպիսով՝ գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով, կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս, ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը, վերանայվել են արձակուրդի կարգավորումները, լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը [...]
Մանրամասն ➜