Սեպտեմբերի 6-ին և 7-ին Տեսչական մարմնում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների, միջազգային փորձագետ Վալկրի Հանսոնի և ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահոկողության, ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների, ինչպես նաև իրավական աջակցության ստորաբաժանումների ղեկավարների և տեսուչների մասնակցությամբ։ Աշխատաժողովի մասնակիցները հստակեցրին առցանց քննարկումների ընթացքում փոխանակված տեղեկատվությունները։ Քննարկվեցին աշխատանքային օրենսդրության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների ռիսկայնության գնահատման գործող մեթոդաբանության արդյունավետության, ստուգումների թիրախային պլանավարման հնարավորության, աշխատանքի տեսուչների մասնագիտական գիտելիքների զարգացման և հմտությունների կատարելագործման հետ կապված հարցեր։ Կողմերը մտահոգությամբ արձանագրեցին գործատուների կողմից ծառայությունների մատուցման՝ քաղիրավական պայմանագրերով [...]
Մանրամասն ➜Մի խումբ ատամնաբուժական կլինիկաների առաջարկով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար՝ Ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում գործող իրավական ակտերի և փաստաթղթաշրջանառության գրագետ վարման վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են տարբեր ատամնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտին առնչվող իրավական կարգավորումները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել է փոփոխություն: Համաձայն որի՝ N 3․9 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)): «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://cutt.ly/GCut3bN
Մանրամասն ➜