azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» ծրագրի շրջանակում՝ հանդիպում Տեսչական մարմնում

05.04.2023

Ապրիլի 5-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի (USTR) տնօրեն Ջեյսոն Բանթինին, Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին, քաղաքական և ծրագրային հարցերով  օգնական Լիլիթ Անտոնյանին։ Հանդիպմանը մասնակցել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության պատասխանատուներ։ Քննարկման թեման՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրի շրջանակում ՀՀ-ում աշխատողների իրավունքներին առնչվող ծրագրային նախապայմաններն ու դրանց պահպանումն էր։ ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող [...]

Մանրամասն ➜


Լիտվայի Հանրապետության պատվիրակության այցը ԱԱՏՄ

04.04.2023

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ, BEIPTI ծրագրի շրջանակում, ապրիլի 4-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում Լիտվիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովման ոլորտը ներկայացնող պատվիրակության անդամների հետ։  Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ, աշխատանքի պետական տեսչության, կառավարության՝ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով զբաղվող գերատեսչության և արհմիության ներկայացուցիչներ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը ողջունելով հյուրերին, արդյունավետ աշխատանք է մաղթել Հայաստանում եռօրյա աշխատանքային այցի շրջանակում և հույս հայտնել, որ քննարկումների ընթացքում փորձի ու գաղափարների փոխանակումը արդյունավետ կլինի երկու կողմերի համար։ Քննարկմանը մասնակցում էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արարատի մարզի բժշկական կազմակերպությունների համար

03.04.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները տարածքային կենտրոնն ընդգրկող մարզերում ավարտեցին մարզային իրազեկման սեմինարների շարքը։ Սեմինարներն իրականացվել են Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարողների համար։ Տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներն ամփոփիչ սեմինարն անցկացրել են Արարատի մարզի բժշկական կազմակերպությունների համար։ Ներկայացվել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ