azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սահմանվել են առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները

04.05.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները։ https://bit.ly/2ypfPvj Ըստ այդմ, մասնավորապես, անհրաժեշտ է ☑️ Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում են՝ ա. թույլ իմունային համակարգով անձինք (օր.՝ քաղցկեղ), բ. 65 և բարձր տարիքի անձինք, գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած), դ. շաքարային դիաբետ [...]

Մանրամասն ➜


Արտակարգ իրավիճակում բուժօգնություն կարող են իրականացնել նաեւ համապատասխան մասնագիտացում չունեցող բուժաշխատողներն ու օրդինատորները

01.05.2020

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին օրենքը։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում, բացառաթյամբ որոշ դեպքերի:»: Օրենքը լրացվել է նաեւ հետեւյալ բովանդակությամբ՝ Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի (տեսակների) բժշկական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն հայաստանյան Onze evn կարի արտադրությունից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ

01.05.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայաստանյան Onze evn կարի արտադրությունից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ՝ կարված հատուկ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների համար՝ նախապես վերցված չափերով ու կարիքներին համապատասխան։ Տեղական այս արտադրությունը զբաղվում է բացառապես տղամարդկանց վերնաշապիկներ կարելով։ Դեռեւս ընդամենը 2 աշխատակից ունեցող Onze evn-ը, որն ընդլայնվելու հետագա ծրագրեր ունի, կարեւորելով ԱԱՏՄ աշխատանքը, որոշել է ժամանակավորապես նոր պրոֆիլավորմամբ աշխատել ու կարել է բժշկական արտահագուստ։ Դրանք կտրամադրվեն սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ որպես համազգեստ։ Կարի արտադրության ղեկավար Տաթեւ Ավետիսյանը մեծապես կարեւորում է վիրուսի տարածման պայմաններում սոցիալական պատասխանատվության ցուցաբերումը։

Մանրամասն ➜




Վերադառնալ