Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր իրականացրին Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում ու երեխաների խնամքի գիշերօթիկում։ Այս երկու փակ հաստատություններում ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել, ինչպես անձնակազմի այնպես էլ շահառուների շրջանում։ Տեսչական մարմնի հիգիենիկ, համաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանն ասաց, որ իրենք ոչ թե կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակն են ստուգում, այլ թե որքանով են հաստատություններում պահպանվում պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերը:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Օրակարգի հիմնական հարցն առնչվում էր համաճարակի տարածումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքներին, մասնավորապես, նաեւ հունիսին տասնյակ բուժհաստատություններում ստուգայցերի արդյունքներին։ Հետևել է հարց ու պատասխան, մասնագիտական քննարկում։ Հակոբ Ավագյանը նիստի բացման խոսքում, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնելու տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։ Խմբի ձևավորման հիմնական նպատակն, ըստ ԱԱՏՄ ղեկավարի, ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող խնդիրների շուրջ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը: Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը: ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով: Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, [...]
Մանրամասն ➜