azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. օրենքի նախագծով առաջարկվում է, որ դրանցով զբաղվի տեսչական մարմինը

09.07.2020

Խաչմերուկներում դեղատների կանաչ թարթող տարբերանշանները երբեմն վթարների կամ վթարային իրավիճակների պատճառ են դառնում: Իրավիճակը շտկելու համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են խստացնել գործող կարգը: Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ` կարծելով, որ լուսացույցի գույնն է: Դեղատների տարբերանշանները հաստատված են կառավարության որոշմամբ, բայց չկա դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին: Արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: Օրենքի հեղինակներն առաջարկում են վերահսկողությունը պատվիրակել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան օրենքում նաև այս գործառույթը ներառելով: Բացի այդ՝ կարգը խախտողների համար, օրենքի ընդունման դեպքում, կգործեն նաև պատժամիջոցներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ստուգայցերի օրակարգը

09.07.2020

Ում հանդեպ են կայացվում կասեցման ամենաշատ որոշումները, ու որ հիմնարկներն են հատուկ ուշադրության առնվում. ԱԱՏՄ ստուգայցերի օրակարգը

Մանրամասն ➜


Թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերը կտրուկ նվազել են

09.07.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ Նույնն են փաստում նաեւ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման եւ անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։ Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողերի թիվը եւս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։ Կասեցումների ցանկում վերջին օրերին [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ