azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Նոր Նորք վարչական շրջանում՝ ուժեղացված ստուգայցով․ ի՞նչ են փաստում ԱԱՏՄ դիտարկումները

27.07.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։ Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Պետք է փաստել, որ դեռևս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են․ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ [...]

Մանրամասն ➜


Լուրջ առաջընթաց՝ սահմանին․ ԱՀԿ գնահատումն՝ ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի վերաբերյալ

27.07.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ  մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում: Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։ Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես, օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է` Իջեւանում և Դիլիջանում են

25.07.2020

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորանավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում: Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինչպես նաև դիտարկումներին զուգահեռ կատարում են իրազեկման և բացատրական աշխատանքներ։ Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Հիշեցնենք, որ բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվում են պարետի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ