azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ինչպե՞ս ճանաչել աշխատանքային թրաֆիքինգի ռիսկերը եւ խուսափել դրանցից․ ԱԱՏՄ հորդորը

30.07.2020

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մարդկանց աշխատանքային շահագործման կանխարգելումն ամեն պետության պարտավորություններից է: Այս համատեքստում՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թ․թ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Իսկ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողությունն ԱԱՏՄ կանոնադրությամբ սահմանված լիազորություններից է: Հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը եւս թրաֆիքինգի տեսակ է։ Ըստ որոշ տվյալների՝ մարդկանց թրաֆիքինգն աշխարհում առավել տարածված հանցագործությունների ցանկում երրորդն է։ Ամեն տարի Հայաստանում մի քանի տասնյակ անձի աշխատանքային շահագործման դեպք է գրանցվում։ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ մարդկանց աշխատանքային շահագործման ներգրավման գործընթացում թերեւս [...]

Մանրամասն ➜


Տեսչական վերահսկողությունը շարունակվելու է նույն խստությամբ. ՀՀ վարչապետ

29.07.2020

Տեսչական վերահսկողությունը շարունակվելու է նույն խստությամբ։ Սահմանվելու են արտակարգ իրավիճակի մեղմման դեպքում կիրառելի կանոններ, որոնց կատարումը վերահսկվելու է տեսչական մարմինների կողմից: Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն դիտարկում է անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում

29.07.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։ Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաև ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։ Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն տեղեկացրել էր, որ հանրապետությունում իրականացվող լայնածավալ ստուգայցերի արդյունքում համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների հաճախակի խախտումներ են գրանցվել, մասնավորապես, նաեւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Այս հիմքով՝ վերջինների տասնյակ կասեցումներ են եղել։ Դրանց հաջորդել ու հաջորդում են կրկնայցերը։ Հաշվի առնելով այս հարցի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ