azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Բողոքների հիմքով ստուգայցեր՝ մեծ ու փոքր տնտեսավարողների մոտ․ ԱԱՏՄ

17.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքի այսօրվա օրակարգում կրկին կասեցումներ ու ստուգայցեր էին։ ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Այսօր նաև դրանց հիմքով շարունակել է ուժեղացված ստուգայցերը։ Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։ Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։ ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին [...]

Մանրամասն ➜


Կասեցում՝ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները

17.08.2020

ՀՀ ԱԱՏՄ տեսուչներն այսօր շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ է արձանագրվել ԱԱՏՄ մշտադիտարկման ժամանակ

17.08.2020

Երևանում բողոքի հիմքով դիտարկվել է սպորտային խոշոր համալիր։ Ի՞նչ է արձանագրվել ԱԱՏՄ մշտադիտարկման ժամանակ։ Առաջին ալիքի անդրադարձը։

Մանրամասն ➜




Վերադառնալ