ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են խոշոր մարզասրահներում, լողավազաններում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։ ԱԱՏՄ ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերն արտակարգ դրություն հայտարարելու ողջ շրջանում շարունակվում են նույն խստությամբ։ Պարետի 253-Ն որոշմամբ, պայմանավորված արտակարգ դրության ընթացքում սահմանափակումների թուլացմամբ, որոշ փոփոխություններ են կատարվել պարետի սահմանած անվտանգության կանոններում։ Այսուհանդերձ, ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքների թիրախում պահել բոլոր կանոնների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների մոտ։ Մշտադիտարկման աշխատանքներն այսօր շարունակվել են խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերպություններում, մանրամեծածախ առևտրի կետերում: ԱԱՏՄ տեսուչներն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել։ Արմավիրի մարզի 4 ամբուլատորիայում խախտումներ են արձանագրել ԱԱՏՄ Հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։ Դրանցից 2-ում խախտվել է թափոնների տեղափոխման պարբերականությունը, մյուս 2-ում բացակայել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները։ ԱԱՏՄ վերջին շրջանի դիտարկումները փաստում են, որ դեղատներում և բանկերում խախտումները հասցված են նվազագույնի, սակայն դրանք դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում [...]
Մանրամասն ➜ՀՀ տարածք մուտք գործելուց հետո սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: ՀՀ ժամանած և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձից նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իր ինքնամեկուսացման վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցի միջոցով: Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում նմուշառումը կարող է իրականացվել նաև անմիջապես ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, օդանավակայանների, ինչպես նաև սահմանային անցման կետերի տարածքում տեղակայված նմուշառման կենտրոնների մասնագետների կողմից: Փոփոխությունը սահմանված է պարետի 254 -Ն որոշմամբ։ Մանրամասները՝ կից հղումով։ https://www.gov.am/files/docs/4302.pdf Որոշումը լրացվել է նաեւ նոր [...]
Մանրամասն ➜